Բաժիններ՝

Գոռ Մալաքյանը` «Փյունիկի» ֆուտբոլիստ

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։

Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս