«Ուրարտու»-ԲԿՄԱ խաղը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցափուլին նախապատրաստվող «Ուրարտուն»ԲԿՄԱ ընկերական խաղը չի կայանա:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ։ Սակայն այդ հանդիպումը չեղարկելու որոշում է կայացվել։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի օգոստոսի 6-ին սեփական հարկի տակ։ Մրցակիցը «Փյունիկն» է։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։