Գտնվել է 30 տարի առաջ գողացված Ferrari-ն
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզակները գտել են 1987թ. արտադրության Ferrari Mondial ավտոմեքենան: Պարզվել է, որ մեքենան գողացվել է 30 տարի առաջ, գրում է The Drive-ը:
Ջրից սպորտային մեքենան դուրս բերելու համար ոստիկանությունը ստիպված է եղել կապվել Պաշտպանության նախարարության հետ, որն ունի անհրաժեշտ տեխնիկա:
Իրավապահներն ավտոմեքենայի VIN համարներից պարզել են, որ Ferrari-ն գողացվել է 30 տարի առաջ: Գործն արդեն փակված է, և ապահովագրական ընկերությունը վճարել է սեփականատիրոջը պատճառված վնասը:
Նշվում է, որ անսովոր գտածոյով հետաքրքրված ամստերդամցիները առաջարկել են, որ Ferrari Mondial-ը որպես դեկոր ընկղմվի ակվարիումի մեջ՝ տեղական կենդանաբանական այգում՝ Արթիսում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը