Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ԱՀ և ՀՀ գործընկեր կառույցների միջև ձևավորված հարաբերությունները և ընդգծել, որ շարունակական համաձայնեցված աշխատանքը համակարգերի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման գրավականներից է։
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը: