Բաժիններ՝

Շվեդիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 5,5 հազարի

Շվեդիայում կորոնավիրուսով վարակման հետ կապված մահվան դեպքերի թիվը հուլիսի 9-ին հասել է 5,5 հազարի: Այդ մասին վկայում են վիճակագրության տվյալները, որոնք հրապարակվել են Շվեդիայի առողջապահության գործակալության կողմից:

Գործակալության տվյալների համաձայն, վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 74 հազար 333-ի: Մահացել է ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդացած 5 հազար 500 պացիենտ: Նշվում է, որ 2 հազար 470 վարակված պացիենտներ ինտենսիվ թերապիա են անցել:

Շվեդիայի իշխանությունները, ի տարբերություն մյուս երկրների, չեն սահմանել լոկդաուն եւ ընտրել են վիրուսի տարածման դեմ պայքարի ավելի մեղմ միջոցներ:

Այս մոտեցումը ոչ միանշանակ արձագանք եւ քննադատություն է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս