Բաժիններ՝

Բայդենը հունիսին 141 մլն դոլար է հանգանակել նախընտրական արշավի համար

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը կանխապես ապահովել է Դեմոկրատական կուսակցության առաջիկա համագումարի պատգամավորների բավականաչափ պաշտպանությունը նոյեմբերին պետության ղեկավարի ընտրությունների թեկնածու առաջադրվելու համար, հունիսին շուրջ 141 միլիոն դոլարի նվիրատվություններ է հանգանակել ընտրաշավը վարելու համար:

Հուլիսի 1-ին Twitter-ում այդ մասին հայտնել է քաղաքական գործչի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկը՝ Ջեն Օ’Մելլի Դիլոնը:

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հուլիսի 1-ին հայտնել է, որ հունիսին 131 միլիոն դոլար է հանգանակել որպես նվիրատվություններ նախընտրական արշավի համար: Թրամփի շտաբում նշել են, որ ներկայումս նա իր տրամադրության տակ ունի 295 միլիոն դոլար ընտրություններից առաջ քաղոզչական գործունեություն վարելու համար: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը, որտեղ Բայդենին պետք է հայտարարեն երկրնի բարձրագույն պետական պաշտոնի թեկնածու, կորոնավիուսի համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 17 – 20-ը:

Այն տեղի կունենա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): ԱՄՆ-ի գործող ղեկավար Դոնալդ Թրամփը նույնպես ստացել է կուսակցական համագումարի պատգամավորների բավականաչափ թվով քվեներ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու առաջադրվելու համար: Հանրապետականների համագումարը պլանավորված է օգոստոսի 24 – 27-ը:

Դրա հիմնական միջոցառումներն, ինչպես սպասվում է, տեղի կունենան Ջեքսոնվիլ (Ֆլորիդայի նահանգ) եւ Շառլոտ (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) քաղաքներում: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրություկնները կկայանան նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս