Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը
Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էր մարտի կեսերից: Հանդիսավոր արարողությանը, որն սկզբում անցկացվելու է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:
Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ: Կադրերը հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը:
«Բարձր մակարդակով այս հանդիպումն ընդգծում է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում…Երկու երկրները հսկայական նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,-հայտարարել են Իսպանիայի կառավարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: