«Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին»․ Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին՝ փորձ անելով օգտագործել մեր և մեր նախկին իշխանությունների միջև առկա վեճերն իր կեղտոտ օրակարգն առաջ մղելու համար։
Սրանից հետո Սերժ Սարգսյանն, իր հերթին, հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ և հավասարապես նվիրել է Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին քննադատելուն։
Ես չեմ կրկնի Սերժ Սարգսյանի սխալը և ուղղակի կասեմ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որն անդառնալիորեն բռնել է տնտեսական, սոցիալական և ռազմական զարգացման ճանապարհը, և թող որևէ հետադիմական բռնապետի մտքով անգամ չանցնի, որ կարող է իր նավթոտ քիթը խոթել մեր երկրի գործերի մեջ կամ մեզ սպառնալ։
Կեցցե՛ ազատ Արցախը»։
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը ցնդաբանություններով լի ելույթ է ունեցել, որտեղ ստերով լի անդրադարձներ է արել Հայաստանի…
Gepostet von Ruben Rubinyan am Freitag, 26. Juni 2020