«Իմ քայլը» որոշել է աղմկահարույց նախագծի առաջին ընթերցման համար սահմանել 2 ժամ՝ այդկերպ փորձելով ընդդիմադիր ուժերին զրկել հարցերի և ելույթների հնարավորությունից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։
Այսպես, Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության այսօր երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
Հիշեցնենք, որ սա այն նույն նախագիծն է, որը նախորդ ուրբաթ խստորեն քննադատվել էր Վենետիկի հանձնաժողովի կողմից։
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է նախագծի առաջին ընթերցման համար սահմանել 2 ժամ՝ այդկերպ փորձելով ընդդիմադիր ուժերին զրկել հարցերի և ելույթների հնարավորությունից։