ԵԺԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ
ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Հայաստանին։ Նա մասնավորապես գրել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
Նա նշել է, որ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին ՀԸԳՀ շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իմպլեմենտացիայի համար։