Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի 13 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
Սեպտեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Արևուտ, Գառնահովիտ, Գեղարոտ, Եղնիկ, Ծաղկասար, Ծիլքար, Շամիրամ, Ոսկեթաս, Ուշի, Չքնաղ, Ցամաքասար, Քուչակ գյուղական համայնքներում կացկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ:
Այս 13 համայնքներում ՏԻՄ հերթական ընտրությունները պետք է անցկացվեին սեպտեմբերի 23-ին, սակայն դրանք չկայացան` գրանցված թեկնածուների բացակայության կամ ԸՕ-ով սահմանված անհրաժեշտ թվով չլինելու հիմքերով, և նշանակվեցին նոր ընտրություններ: Այս մաիսին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Արևուտում տեղի կունենան համայնքի ղեկավարի, Ցամաքասարում` և համայնքի ղեկավարի, և ավագանու անդամի, իսկ մնացած 11 համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ:
Արևուտի համայնքի ղեկավարի ընտրություններում առանց այլընտրանքի կքվեարկվի գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Ֆայզո Ամոյանը: Նախապես առաջադրված երկրորդ թեկնածուն` անկուսակցական Ռոստամ Ալոյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Ցամաքասարի համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Գոռ Գրիգորյանը և ինքաառաջադրված անկուսակցական Գառնիկ Գրիգորյանը: Նախապես ինքնաառաջադրված ևս մեկ թեկնածու` անկուսակցական Էմիլ Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել: