Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնը ստիպված որոշում է կայացրել չեղարկել իր աշնանային թատերաշրջանը, որը պետք է մեկնարկեր սեպտեմբերին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, «Հաշվի առնելով «Մետրոպոլիտենում» պլանավորման բարդությունները, մենք ստիպված էինք չեղյալ հայտարարել աշնանային թատերաշրջանը։ Մեզ համար ամենակարևորը աշխատակիցների և հանդիսատեսի առողջությունն ու անվտանգությունն են, և թատրոնը բացել սեպտեմբերին, քանի դեռ գործում են սոցիալական հեռավորության պահանջները, պարզապես արդարացված չէ», – հայտնել է գլխավոր մենեջեր Փիթեր Գելբը:
Հստակեցվում է, որ չեղարկումը վերաբերելու է ոչ միայն խաղացանկային ներկայացումներին, այլև առաջին կիսամյակում նախատեսված Աննա Նետրեբկոյի կատարմամբ «Աիդա»-ի նոր բեմադրությանը, «Տրուբադուրին», ինչպես նաև «Ֆիդելիոյին»:
Հաջորդ թատերաշրջանը թատրոնը նախատեսում է սկսել ամանորյա գալահամերգով՝ դեկտեմբերի 31-ին։
Ընդ որում, «Մետրոպոլիտեն-օպերան» խոստանում է պահպանել հեռարձակումները կինոթատրոններում։