Բաժիններ՝

Sotheby’s աճուրդում կոնյակը վաճառվել է 118,5 հազար ֆունտ սթեռլինգով

Sotheby’s աճուրդում վաճառվել է կոնյակի ամենահին շշերից մեկը, որը արտադրվել է XVIII դարում՝ Ֆրանսիական հեղափոխությունից առաջ: Ասիայից գնորդը դրա համար վճարել է 118,5 հազար ֆունտ սթեռլինգ, ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ:

Լոտի նախնական գնահատումը տատանվել է 80-160 հազար ֆունտ սթեռլինգի սահմաններում:

Նշվում է, որ կոնյակը շշալցվել է 1840-ականներին:
Առցանց աճուրդում վաճառված 0,7 լիտրանոց շիշը հայտնի է Grand Frère («Մեծ եղբայր») անվանմամբ և պատվավոր եռյակի մաս է կազմում:

Այս շարքի ամենափոքր շիշը՝ Petite Soeur-ը («Քույրիկ») ներկայումս ցուցադրվում է խմիչքի ծննդավայր Կոնյակ քաղաքի Gautier գինեգործական տանը: Միջին ծավալի շիշը՝ Petit Frère-ն («Փոքր եղբայր») 2014 թվականին Նյու Յորքում վաճառվել է 48 հազար ֆունտով:

Ընտանիքը, որին պատկանել են այդ երեք շշերը, նախընտրել է անանուն մնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս