![](/banners/BeFunky-design.jpg)
«Հազար անգամ ասեցինք՝ Զանգեզուրի կողքով անցե՛ք շատ նուրբ, բայց չհասկացան ու այս ամեն ինչն իրենց համար սարքեցին շատ մեծ վթար… Էս ինչ եք անում». կապանցին՝ ոստիկաններին
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/Kapan-1.jpg)
Կապանի ոստիկանության դիմաց հավաքված քաջարանցիները շարունակում են պահանջել ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին՝ հայտարարելով, որ միայն այդ դեպքում հեռանան ոստիկանության բակից:
Ակցիայի մասնակիցներից մեկը կոչով դիմեց ցուցարարներին և ոստիկաններին՝ ասելով.
«Հազար անգամ ասեցինք՝ Զանգեզուրի կողքով անցե՛ք շատ նուրբ, բայց չհասկացան ու այս ամեն ինչն իրենց համար սարքեցին շատ մեծ վթար: Էս ինչ եք անում, արա, ամեն մի հայի արյունը մեզ համար թանկ ա, էս ինչ եք անում: Հայ հեղափոխություն ա, հայ թավշյա ա, հա հաջողակ ա, էս ինչ ա, բարդակ ա, բարդակ: Մնում ա Վանո Սիրադեղյանին էլ բերեք ու ամեն ինչ կդզվի: Բայց ասում էին է, որ արյունահեղություն լինելու հայերի մեջ, իրոք, լինելու ա և դա երևում է արարքներից»,- ասաց ակցիայի մասնակիիցներից մեկը: