Բաժիններ՝

Մինչև 18 տարեկան հաշմանդամների թիվը 8156 է

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 182.379 հաշմանդամ: Ինչպես հաղորդում են բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, նրանցից 11.057-ը՝ 1-ին, 86.402-ը` 2-րդ, 76.764-ը` 3-րդ խմբի հաշմանդամներ են:

Մինչև 18 տարեկան հաշմանդամների թիվը 8156 է: Կիսամյակի ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվել 38.654 անձ: Նրանցից 8827-ը առաջնակի քննվողներ են, 29.827-ը՝ կրկնակի քննվողներ:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տվյալներով՝ առաջին անգամ հաշմանդամ է ճանաչվել 8263 անձ, նրանց 4.5%-ը սահմանվել է՝ 1-ին, 32,5%-ը՝  2-րդ, 55,6%-ը՝ 3-րդ խումբ: 6.4%-ը հաշմանդամ երեխաներ են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս