«Հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխաներին պետք է սեռական շահագործումից պաշտպանվելու մասին սովորեցնե՞ք, էլ ուրիշ բան չկա՞». Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը.
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատգամավորներին կոչ արեց նախ՝ մեկ անգամ ևս ուշադիր կարդալ կոնվենցիան և հատկապես ուշադրություն դարձնել մեր ազգային արժեհամակարգին սպառնացող որոշ ձևակերպումների:
Պետրոսյանը մեջբերեց կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
«Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»,- կարդաց Պետրոսյանը, ապա ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես են 1-4-րդ դասարաններում սովորողներին սեռական շահագործումից պաշտպանվելու մասին որևէ բան բացատրելու:
«Հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխաներին պետք է սեռական շահագործումից պաշտպանվելու մասին սովորեցնե՞ք, էլ ուրիշ բան չկա՞ սովորեցնելու»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝տեսանյութում