50 դրամ՝ ամեն մի տնկած ծառի համար. Կառավարությունը հաստատեց 15-րդ միջոցառումը

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի շրջանակում  պետք է իրականացնեն ծառատունկ, գործընթացին կարող են ներգրավվել  քաղաքացիներ, որոնք ամեն մի տնկած ծառի համար կվարձատրվեն 50 դրամով:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել ժամանակավոր 1000 աշխատատեղ:

Միջոցառման կկազմակերպիչներն են «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը:

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Կառավարությունն ակնկալում է այս նախագծում լայնորեն ներգրավել տեղական բնակչությանը, ստեղծել, թեև ժամանակավոր, այդուամենայնիվ, լրացուցիչ աշխատատեղեր՝ մեղմելու բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս