Ախր շա՜տ առաջադեմ են

«Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության» ղեկավար Վազգեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր` Անկախության տոնի առթիվ, կուսակցությունը հավաքել է նախագահության անդամներին ու ընդլայնված նիստ է անցկացրել:

«Ընդլայնված նիստ ենք արել, որոշել ենք մեր կուսակցության հետագա անելիքները`ինչպե՞ս նախապատրաստվենք առաջիկա քաղաքական իրադարձություններին»,- ասաց նա:

Վազգեն Սաֆարյանը նշեց,  որ անկախությունն ինքնանպատակ չպիտի լինի: Ըստ նրա՝ «Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունն» անկախությունը դիտում է որպես գործընթաց, որին պետք է հասնել. «Հասնել անկախության և լինել անկախ երկիր՝ նշանակում է՝ ունենալ ինքնաբավ տնտեսություն, աշխատատեղերով ապահովված, արտագաղթը կասեցված: Պետք է անկախությունն իրական և իրատեսական լինի, բայց ոչ թե՝ անկախություն դեկլարատիվ անկախության համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930