Բաժիններ՝

«Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները». ՃՈ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և առաջին սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արդյունքում՝ հայտնաբերվել է երթևեկության մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող 8 վարորդ։

Նրանց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Մեկ տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզման մեջ, իսկ 2 մոտոցիկլետի վարորդներ թաքցրել էին համարանիշը, վարում էին առանց վարորդական վկայականի և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։

Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
«Հարգելի՛ վարորդներ, մի՛ խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս