Հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Արցախ մուտք գործած 824 տրանսպորտային միջոցներ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 824 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Այս մասին տեղեկացրին Արցախ / Տեղեկատվական շտաբից:
Ապրիլի 15-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 265 տրանսպորտային միջոց, որից
✅«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 76 տրանսպորտային միջոց:
✅«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 73 տրանսպորտային միջոց:
✅«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 116 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 16-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 17-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 263 տրանսպորտային միջոց, որից՝
✅«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
✅«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 63 տրանսպորտային միջոց:
✅«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 135 տրանսպորտային միջոց:
Ապրիլի 17-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 296 տրանսպորտային միջոց, որից՝
✅«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց։
✅«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:
✅«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 156 տրանսպորտային միջոց:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ…
Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Samstag, 18. April 2020