Բաժիններ՝

Կարո՞ղ է ԱՀԿ-ն սկզբից սխալ ցուցումներ է տվել, դրա համար էիք ասում՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ. Արմեն Եղիազարյանը՝ Արսեն Թորոսյանին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արման Եղիազարյանն այսօր հարց ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ գուցե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեզ սկզբից սխալ ցուցումներ է տվել, դրա համար էլ նախարարը սկզբից ասում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, հիմա ասում է այլ բան: Պատգամավորը հարցը հնչեցնելուց առաջ հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  մեղադրել է ԱՀԿ-ին  վիրուսի վերաբերյալ սխալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Հարցին ի պատասխան՝ նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մեր երկիրը, լինելով ՄԱԿ-ի բոլոր կազմակերպությունների անդամ, ակտիվ համագործակցում է ԱՀԿ-ի հետ, մշտապես ստանում տեղեկատվություն, և ԱՀԿ-ն չի դիտարկում՝ որպես ընդամենը  խորհրդատվական կառույց:

«Սակայն մենք ունենք նաև այլընտրանքային աղբյուրներ այդ տեղեկատվությունները վերլուծելու համար, դրանք են, օրինակ, մեր դեսպանատները: Կարծում եմ, որ մենք կարողացել ենք պատշաճ գնահատել իրավիճակը՝ կորոնավիրուսով պայմանավորված»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ բավական արդյունավետ գնահատելով ԱՀԿ-ի հետ աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս