Անտառապահը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել
Ապրիլի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 280-րդ կմ-ին ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի կողմից ստուգման ենթարկված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել է բոխու փայտանյութ:
Ուղևորը հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ակներ գյուղի՝ իր կողմից սպասարկվող անտառից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր: