Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին: Այս մասին գրում է L’Equipe-ը:
Առաջնության վերսկսումից հետո խաղերը կկայանան ամեն երեք օրը մեկ: Այս կերպ կազմակերպիչները մինչ օգոստոս կավարտեն առաջնությունը, և հաջորդիվ թիմերը կարող են մասնակցել նաև եվրագավաթային խաղերին: