Բաժիններ՝

Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը. քաղաքացիները տեղափոխվում են օդանավակայան

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը և քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:

«Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։

Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը երեկ տեղեկացրել էր, որ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթը կկայանա ապրիլի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս