Բաժիններ՝

Ինչպես պետք է վարվել սուպերմարկետում կարանտինի ժամանակ. 19 կանոն

Խանութների աշխատակիցները իրական հերոսներ են: Կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում նրանք չեն դադարում աշխատել և վտանգում են իրենց աժողջությունը, որպեսզի մենք կարողնանք մթերքներ գնել: Նրանք արժանի են հարգանքի և երախտագիտության:

Ամերիկացի մի գանձապահ նկարագրել է, թե ինչպես հաճախորդները պետք է վարվեն սուպերմարկետներում կարանտինի ժամանակ:

1. Մի գնացեք խանութ ամբողջ ընտանիքով:

2. Մի խախտեք աշխատակիցների անձնական տարածությունը:

Կարդացեք նաև

3. Մի անտեսեք սոցիալական հեռավորության գծանշումները:

4. Մի գնացեք խանութ, եթե հիվանդության ախտանշաններ ունեք:

5. Աշխատակիցներին խորհուրդ մի տվեք, թե ինչպես է պետք ավելի լավ պաշտպանվել:

6. Մի գնացեք խանութ՝ պարզապես զբոսնելու համար:

7. Մի դիպչեք այն ապրանքներին, որոնք չեք պատրաստվում գնել:

8. Մի ասեք աշխատակիցներին, թե որքան «բախտավոր» են նրանք, որ չեն կորցրել աշխատանքը:

9. Մի բողոքեք ապրանքների բացակայությունից:

10. Եվ մի խնդրեք աշխատակցին «ստուգել պահեստում»:

11. Գանձապահի մոտ մի գանգատվեք, որ ստիպված եք հպվել տերմինալի ստեղներին: Լվացեք ձեռքերը և օգտագործեք ախտահանող միջոցներ:

12. Մի փորձեք ախտահանել տերմինալը: Ավելի լավ է ձեռնոցներ կրեք:

13. Ապրանքների համար այլ գնորդների հետ մի պայքարեք:

14. Մի բողոքեք աշխատանքային նոր գրաֆիկի համար: Խանութները սկսել են ավելի շուտ փակվել անվտանգության նկատառումներով:

15. Եթե խանութը հատուկ ժամանակ է հատկացրել տարեցների, հղիների կամ թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց համար, մի խախտեք կանոնները:

16. Մի բողոքեք, եթե խանութը ապրանքների գնման քանակի վրա սահմանափակում է դրել:

17. Սահմանափակումներն անհրաժեշտ են, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքները բոլորի համար բավարար լինեն:

18. Կանխիկ մի վճարեք, եթե կա քարտով վճարելու հնարավորություն: Դա կօգնի նվազագույնի հասցնել վիրուսի տարածման հնարավորությունը:

19. Մի ասեք աշխատակիցներին, որ նախազգուշական այս բոլոր միջոցները «անտեղի» են և «անիմաստ»: Համաճարակն իրական է:

Եվ վերջապես՝ եղեք քաղաքավարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս