Բաժիններ՝

Կորոնավիրուսի հետևանքով ամենօրյա աշխատանքը կորցրած քաղաքացին չի կարողանում կեր հայթայթել 16 խոզերի համար․ օգնություն է անհրաժեշտ

Հայաստանում նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետևանքով Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Գեղանուշ Երանոսյանը կորցրել է աշխատանքն ու միակ եկամտի աղբյուր հանդիսացող իր 16 խոզերի համար կերակուր չկարողանա գնել։

«Եթե հնարավոր է՝ օգնեք ինձ խոզերիս կեր հայթայթելու հարցում: Ապրում եմ Հայանիստ գյուղում՝ երկու բալիկներիս ու սկեսուրիս հետ։ Տարբեր ընտանիքներում մինչև արտակարգ դրությունն աշխատում էի մաքրուհի ու շատ լավ հասցնում էի ամեն բան։ Աշխատած գումարով խոզեր էի գնել, որպեսզի օրվա եկամուտով  պահեմ խոզերին: Բայց հիմա, քանի որ չեմ աշխատում, խնդրում եմ օգնել ինձ՝ խոզերի անասնակերով։ Խոստանում եմ, եթե ուզում են՝ մեծացնելուց, վաճառելուց հետո կարող եմ գումարը հետ վերադարձնել։ Ամեն ամիս 360-400 կգ կեր եմ տալիս, լինի աղացած գարի թե եգիպտացորեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղանուշ Երանոսյանը։

Օգնություն ցուցաբերելու համար կարող եք զանգահարել նշված  հեռախոսահամարով 098900026

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս