Իրանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է 2.225֊ով
Իրանում, ապրիլի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեկ օրում կորոնավիրուսվ վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 274-ով։
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը։ Ապրիլի 6֊ի տվյալներով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 60 հազար 500։
Մահացածների թիվն ավելացել է 136-ով՝ ընդհանուրը կազմելով 3 հազար 739։
Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 225-ով։ Վարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 24 հազար 236 մարդ։