Բաժիններ՝

Կորոնավիրուսից մահացածը Մարալիկի բնակիչ էր. նրա կինն ու դստեր ընտանիքը մեկուսացած են. մանրամասներ. news.am

Կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը Մարալիկի բնակիչ էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ մահացածը ուղեկցող հիվանդություններ է ունեցել, գիշերն է մահացել. «Տղամարդը որսի սիրահար էր, շատ շփում էլ չունենք, չգիտենք նույնիսկ ումից է վարակվել: Նա կնոջ հետ էր ապրում, նրա հետ քիչ թվով անձինք են շփվել, բոլորն էլ մեկուսացված են այս պահին: Մեկուսացված է նաեւ նրա աղջկա ընտանիքը, որը Երեւանում է ապրում»:

Արտակ Գեւորգյանը հավելեց, որ Մարալիկում այլ դեպքեր չկան, բազմաբնակարան շենքերի մուտքերն էլ ամեն օր ախտահանվում են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս