Հավի պատրաստման լավագույն տարբերակը. իտալական բաղադրատոմս
Բաղադրիչներ
1. Հավ – 1 կգ
2. Պահածոյացված կանաչ ոլոռ – 400 գ
3. Գազար – 3 հատ
4. Թթվասեր – 1 բաժակ
5. Դափնու տերև – 2 հատ
Պատրաստման եղանակը
1. Հավը կտորների բաժանել, համեմել աղով և տապակել, շարել տապակի մեջ:
2. Գազարն անցկացնել խոշոր քերիչով և տապակել, լցնել հավի վրա:
3. Ավելացնել ոլոռը, թթվասերը, դափնու տերևը:
4. Շոգեխաշել ջեռոցի մեջ 15-20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը