Հայկ Մարությանը հայտնվեց. նա ուղիղ եթեր է մտել աղբահանության և սանմաքրման նոր հիմնարկից
Երկարատեւ լռությունից հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնվել է։ Նա քիչ առաջ իր ֆեյսբուքյան եթերում ցույց տվեց աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի նոր վայրը։
«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբհյանությունը կատարում են գիշեր–ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, որովհետեւ գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա եւ մեր աշխատակիցները վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը՝ շարունակում են աշխատանքը»։
Նշենք, որ արդեն երկար ժամանակ լրատվամիջոցներն ու ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներն ահազանգում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է, վախենում է վարակվելուց և լիարժեք չի կատարում իր պարտականությունները։