«Ուզում եմ ինչ-որ նոր բան սովորել». Զլատան Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ մրցաշրջանի ավարտին նա կարող է ավարտել խաղային կարիերան:
38-ամյա շվեդի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսը:
«Տեսնենք: Դեռ չգիտեմ, թե ինչ եմ ուզում: Զգացողություն է, որ ամեն օր նոր բան է կատարվում: Իտալիան իմ երկրորդ տունն է, հիանալի էր կրկին խաղալ լեցուն «Սան Սիրոյում»: Ֆուտբոլի նկատմամբ իտալացիների կիրքը հենց այն էր, ինչն ինձ պակասում էր:
Ցանկանում եմ շարունակել զարգանալ, բայց չեմ մտածում միայն իմ և ֆուտբոլի մասին, բայց և այն մասին, ինչն ինձ շրջապատում է՝ ընտանիքիս և իմ երջանկության մասին: Ֆուտբոլը կարիերա է, բայց կյանքում շատ ավելին կա:
Ուզում եմ ինչ-որ նոր բան սովորել, դառնալ ավելի լավը՝ որպես մարդ, և փոխանցել այս ամենը շրջապատին»,- ասել է Զլատանը Svenska Dagbladet-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը