Գրիգոր Լուսավորչի փողոցի խանութներից մեկից երիտասարդը չհրկիզվող պահարան է գողացել
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին մարտի 25-ին, ժամը 16։41-ին հայտնել էր, որ մարտի 21-ի ժամը 12։00-ից մարտի 22-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Գրիգոր Լուսավորչի փողոցի ավտոպահեստամասերի իր խանութից գողացել են չհրկիզվող պահարան և «Կասիո» ձեռքի ժամացույց:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: