«Խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը». ՀՀ Ոստիկանություն
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումը սահմանափակելու, առկա դեպքերը նվազեցնելու, ինչպես և մարդկանց, հատկապես տարեցների առողջությունը չվտանգելու համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը հորդորում է՝
– խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.
– բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
– խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Gepostet von ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia am Dienstag, 24. März 2020
Քիչ առաջ վարչապետը ֆյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի միայն կենսական նշանակության անհրաժեշտ տրամաբանության մեջ: Նա նաեւ նշեց, որ տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: