Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսով վարակի կասկածելի դեպքերում հիվանդներից վերցվում է վերհուշը (անամնեզ)

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական վերհուշը (անամնեզ) և կլինիկակական ախտանշանները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով անհրաժեշտ է հետազոտության համար նմուշներ վերցնել՝ խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից (bronchoalveolar lavage):

Եթե պացիենտի մոտ առկա չեն շնչուղիների ստորին հատվածի ախտահարումներ կամ ելնելով պացիենտի վիճակից վերջինս հնարավոր չէ իրականացնել, ապա նմուշառումն իրականացվում է շնչուղիների վերին հատվածից, ինչպիսիք են քիթ-ըմպանային ասպիրատը, կամ անհրաժեշտ է վերցնել համակցված նմուշ՝ քիթ-ըմպանային և բերան-ըմպանային:

Եթե պացիենտի, ում մոտ առկա է նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքի կասկածներ, սակայն լաբորատոր հետազոտության առաջին արդյունքը բացասական է, ապա ապահովվում է կրկնակի նմուշառում շնչառական համակարգի տարբեր հատվածներից, մասնավորապես՝ քթից, խորխից, էնդոտրախեալ ասպիրատից:

Համաճարակաբանական վերհուշ վերցվում է այն անձից, ով վերջին 14 օրվա ընթացքում գտնվել է այն երկրներում, որտեղ գրանցվել են կորնավիրուսով վարակման դեպքեր կամ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի կամ վարակակրի հետ, ունի 38˚C աստիճանից բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն:

Լաբորատոր հետազոտության համար մասնագետի կողմից քթըմպանից ու բերանի խոռոչից վերցված քսուքը ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոնե ՊՈԱԿ՝ ՊՇՌ (Պոլիմերզային շղթային ռեակցիա) մեթոդով հետազոտությունը իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս