ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել հետաձգել Օլիմպիական խաղերը
ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես կոչ է արել հետաձգել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը:
ԱՕԿ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ խաղերի հետաձգումը կլինի առավել ճիշտ որոշումը, քանի որ այդ ժամանակ խաղերը կանցկացվեն բոլոր մարզիկների համար հավասար նախապատրաստական փուլից հետո:
Ավելի վաղ Կանադան և Ավստրալիան հայտարարել էին, որ չեն ուղարկի իրենց մարզիկներին Տոկիո` Օլիմպիական խաղերին: