Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ընկերական խաղերըչեղարկվեցին:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումըաշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-իննախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստանընկերական հանդիպումները չեն կայանա:
Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլորմրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները: