Ազգային ժողովը պետք է անցկացնի հրատապ քննարկում. Արա Սահակյան
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, նախկին դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈւՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈւՄ
ՀՀ ԱԺ սահմանադրական գործառույթ և լիազորություն է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումների անցկացումը (հ. 114):
Հանրապետության տարածքում արձանագրված COVID-19 կորոնավարակի դեպքերի վերացման և վարակի նոր օջախների առաջացումը կանխելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի, ինչպես նաև այդ գործում կառավարությանը օրենսդրական, կազմակերպական, բյուջետային և այլ արտակարգ աջակցություն տրամադրելու թեմաները քննարկելու նպատակով Ազգային ժողովը պետք է անցկացնի հրատապ քննարկում:
Հարգելի պատգամավորներ, մի ինքնամեկուսացեք»:
ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈւՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈւՄՀՀ ԱԺ սահմանադրական գործառույթ և լիազորություն է հասարակական հետաքրքրություն…
Gepostet von Ara Sahakyan am Sonntag, 15. März 2020