ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 28-ն է. առաջին հիվանդն առողջացել է
Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 2 դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժինը:
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»: