Բաժիններ՝

«Ստեղծվեց միֆ, որ բոլոր հները ներսից խանգարում են, իսկ նոր լավ կադրեր կարող են լինել միայն արտասահմանից». Լևոն Ջանիբեկյան

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավաբանական վարչության նախկին պետ Լևոն Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին իրադարձությունների հետ կապված (COVID-19-ի) և ավիացիայի կարևորագույն դերի հետ։

Ցավոք սրտի, ինչպես տեսնում ենք, վերջին մեկուկես տարիների ընթացքում ավիացիայի ոլորտում տարվող քաղաքականությունը ուղղված էր միայն, այսպես ասած, «հին» կադրերից ազատմանը և օտարերկրյա ավիաընկերությունների խթանմանը։ Ստեղծվեց միֆ, որ բոլոր հները ներսից խանգարում են, իսկ նոր լավ կադրեր կարող են լինել միայն արտասահմանից։ Ահռելի ֆեյքային հարձակումներ կազմակերպվեցին բոլոր այն մարդկանց վրա, որոնք նույնիսկ չնչին համարձակություն էին ունենում քարոզել տեղական փոխադրողներ ստեղծելու անհրաժեշտությունը և օբյեկտիվորեն քննադատում էին կատարվող քայլերը։ Վիրավորանքը դարձել է նորմա, բայց տվյալ ֆեյսբուքյան «հերոսները» առօրյա, ոչ օնլայն կյանքում մի օր գոնե իրենց ռեալ կյանքում չէին էլ մոտեցել օդանավին, կամ գոնե մեկ տող մասնագիտական արժեքավոր բան գրել ոլորտի խթանման համար։ Եվ եթե այսքանից հետո նույն քաղաքականությունը պետք է շարունակվի, ապա սա կարելի է դասել կազմակերպված սաբոտաժի դասին, որը ուղղված է մի ժամանակ հզոր, ներկայումս շատ ծանր վիճակում գտնվող հայկական ավիացիայի մնացորդների տապալմանը։

Հ.Գ. Միգուցե ազատվեք ձեր փեշերի «քարերից» և բոլորս միասին լծվենք Հայկական ավիացիայի վերականգման գործին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս