Աշոտ Փաշինյանը զորամասում է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը:
«Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են»,- գրել է Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, ավելի վաղ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Աշոտ Փաշինյանը Սևանում է, ընտանիքի հետ միասին: