 
                        Կորոնավիրուսով վարակվածների թիվը Նորվեգիայում հատել է 900-ի սահմանը
 
                                    Նորվեգիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 907-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Նորվեգիայի առողջապահական ինստիտուտի հայտարարությանը:
Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 157-ով: Վարակվածների միջին տարիքը 46-ն է, որոնցից 2/3-ը տղամարդիկ են:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        