Բաժիններ՝

Բելառուսում ևս հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առաջին թեստը

Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի  նախնական թեստը: Այժմ հավելյալ հետազոտություններ են արվում: Այս մասին շաբաթ օրը հաղորդագրություն է ստացվել Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

«Ներկայումս Բելառուսի Հանրապետությունում COVID-19-ին է հայտնաբերվել 27 քաղաքացու շրջանում: Նրանցից առաջին երեքն արդեն դուրս են գրվել առողջապահական հաստատություններից: Բացի այդ, Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողների շրջանում, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը հաստատվել էր, հստակեցվող ախտորոշում է իրականացվում»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ այն բոլոր պացիենտների վիճակը, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բավարար է:

«Ջերմությունը նորմալ է. լաբորատորային և բժշկական  վերահսկողություն է իրականացվում»,-ասվում է հայտարարությունում:

Առողջապահության նախարարության տվյալներով` պացիենտներից մեկը միջին ծանր վիճակում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս