Կկտրեն մարզչական խորհրդի «թաթիկնե՞րը». Ջուլֆալակյանի հնարավոր է դիմի Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Հիշեցնենք` ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չի տվել նրան։ «Ես չեմ տեսնում նման դեմարշ իմ, առավել եւս՝ իմ թիմի նկատմամբ․ խնդիրը մարզական ոլորտում է, պայքարելու եմ մինչեւ վերջ, պրոցեսը նոր է սկսվում։ Պարզապես տեղի է ունեցել մարզչական խորհրդի կողմից սխալ քայլ, իմ խնդիրն է` այդ մասին տեղեկացնել հանրությանը»,- ասաց նա:

Ինչո՞ւ ձեր թիմը չկանգնեց Ձեր թասիբին. կարծես որեւէ հայտարարություն, արձագանք չկա նրանց կողմից։ «Նման անհրաժեշտություն չկա՝ քաղաքականության, թիմի միջամտություն պետք չէ, որեւէ նման քննարկում չի եղել, եթե պետք եղավ, կքննարկվի»:

Կարծում եք Նիկոլ Փաշինյանը կկանչի, կխոսի՞ Ձեզ հետ այս մասին։ «Անհրաժեշտության դեպքում ինքս կառաջարկեմ հանդիպել այդ թեմայով»: Որ կտրի մարզչական խորհրդի «թաթիկնե՞րը»։ «Դե լավ, էլի, ազնիվ կլինի՝ դուք գնաք, մարզչական խորհրդին հարցնեք, թե ինչու են իրենք նման քայլեր անում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս