Գալուստ Գրիգորիչը չի հավատում

Ֆրանսիական «Nouvelle d’Armenie» ամսագրին տրված հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանի արտահայտած բոլոր մտքերը չափազանց սուր և տգեղ ձևով են ներկայացվել: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Ես չեմ զրուցել Հայրապետյանի հետ, բայց կարծում եմ` ավելի խիստ արտահայտություններ Հայրապետյանը կարող էր անել, բայց այլ շրջանակներում»,- ասաց Գ. Սահայանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Սահակյանը համոզված, որ Ռ. Հայրապետյանը նման մտքեր չէր արտահայտի, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Որովհետև ճանաչում եմ Ռուբեն Հայրապետյանին ու բոլոր անձանց և գիտեմ բոլորի հարաբերությունները»:

Անդրադառնալով երկու ընտրատարածքներում` թիվ 1 և Գյումրիի թիվ 37 ընտրատարածքներում նախատեսվող առաջիկա ընտրություններին, Գ.Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն դեռևս չի քննարկել հնարավոր թեկնածուների հարցը, բայց այն, որ ՀՀԿ-ն կառաջադրի թեկնածուներ` դա միանշանակ է:

Կարդացեք նաև

Գ. Սահակյանը խոսեց նաև երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին: Ըստ նրա՝ թեպետ առկա են դատապարտող գնահատականներ, բայց ԼՂՀ հարցի լուծման համար անհրաժեշտ է այլ մթնլորտ:

«Եթե նայում ենք քաղաքական տեսանկյունից, մթնոլորտ է ստեղծվել, որ մեր ազգի բոլոր հայեցակարգերն ավելի ճանաչելի դառնան»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս