Հովհաննես Մարգարյանի իդեալը Արթուր Բաղդասարյանն է

Այսուհետ ՕԵԿ-ին անդամակցելու համար մարդը պետք է երկու ամիս փորձաշրջան անցնի, և առնվազն երկու կուսակցական պետք է երաշխավորի նրա համար: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա խոսքով` այս որոշումը կայացվել է երեկ՝ ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստի ընթացքում:

«Մենք որոշել ենք ավելի դժվարացնել կուսակցությանն անդամակցելու ընթացակարգը, քանի որ շատ դժվար է միանգամից հասկանալ՝ ինչո՞ւ է այդ մարդը ցանկանում անդամակցել կուսակցությանը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա՝ կուսակցության անդամները պետք է ընտրվեն ոչ թե քանակական, այլ որակական չափանիշներով, քանի որ պատահել է, որ ՕԵԿ-ի անդամների մի մասն  ընտրությունների ընթացքում իրենց ձայնը կուսակցությանը չեն տվել:

Կարդացեք նաև

Հովհաննես Մարգարյանը նշում է, որ կուսակցության չափորոշիչներից մեկն էլ նրա ղեկավարն է. «Ես հպարտ եմ, որ ունեմ Արթուր Բաղդասարյանի նման ղեկավար: Քաղաքական գործչի իմ իդեալը հենց նա է»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930