Քրեակատարողական հիմնարկն այդ ես եմ

«Նոր» Հայաստանի պաշտոնյաների մոտ իրենց՝ իրենց  ղեկավարած հիմնարկների հետ նույնացնելու անզուսպ տենդենց է նկատվում: Ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն էր ասում՝ «Պետությունն այդ ես եմ», այնպես էլ մեր նորընծա պաշտոնյաներն են համարում, որ իրենց ղեկավարած հիմնարկներն ու գերատեսչությունները սկսվում ու ավարտվում են իրենցով:

Իշխանափոխությունից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նշանակված Սամվել Մկրտչյանը, օրինակ, հիմնարկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարն իր նկարն է դրել: Ոչ թե քրեակատորղական հիմնարկի շենքի, ոչ թե ՔԿՀ առօրյայից ինչ-որ դրվագի նկար, որում, այո, կարող էր ինքն էլ պատկերված լինել, այլ հենց իր նկարը:

Ըստ երևույթին, երիտասարդ պաշտոնյան հիմնարկի պաշտոնական էջը շփոթել է իր անձնական էջի հետ:

Տեսանյութեր

Լրահոս