Բաժիններ՝

Ղազախստանի ՆԳՆ-ը բացահայտել է Հայաստանից Ղազախստան ավտոմեքենաների ներկրման սխեման

Ղազախստանի ՆԳՆ-ում պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներ են ուղարկել Հայաստան՝ հայկական ավտոմեքենաների հետ կապված իրավիճակի պատճառով. նախարարությունում հայտնել են խարդախ սխեմայի մասին, որը կազմակերպել են ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները, News.am-ի հաղորդմամբ՝ գրում է NUR.KZ-ը:

Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենաուշն է իր ավտոմեքենաների համար տեխռեգլամենտ մտցրել, դա տեղի է ունեցել 2020 թվականին, եւ մինչ այդ Հայաստանի բոլոր քաղաքացիները կարող էին տեղաշարժվել եվրո-4 դասից ցածր եւ 2007 թվականի արտադրության ավտոմեքենաներով:

Ղազախստանում նման մեքենաների համար արգելք է սահմանվել դեռեւս 2015 թվականին:

Ինչպես պատմել է Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մարատ Կոժաեւը, ղազախստանցիներն օգտագործել են երկու երկրների պահանջներում նշված սողամուտքերից եւ տարբեր ճանապարհներով հայկական փաստաթղթեր ձեւակերպել, թե, իբր, ժամանակավորապես բնակվում են Հայաստանում:

Այդ փաստաթղթերի հիման վրա ավտոմեքենան ներկրվել է Ղազախստան: Փաստաթղթերի թվում են՝ վարման լիազորագիր, ապահովագրություն եւ տեխանձնագիր, բնակության ձեւակերպում եւ այլն:

«Յուրաքանչյուր դեպք անհատապես կբացահայտենք: Մենք ոստիկանական խումբ ենք ուղարկել Հայաստան՝ հասկանալու համար, թե ինչ մեխանիզմ է այնտեղ կիրառվել, ով է մեղավոր: Մեր հայ գործընկերների հետ կստուգենք ղազախստանցիների եւ Հայաստանի քաղաքացիների գործողությունները»,- հայտարարել է Կոժաեւը:

Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ են դիմում ղազախստանցիները հայտարարություններով, որ Հայաստանում ավտոմեքենա գնելիս ներգրավվել են խարդախ սխեմաներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս