Ժամանակ են ձգում

«Ներկայումս ծավալվող գործընթացը ողջունելի է միայն հանդիպումների ինտենսիվությամբ: Այսինքն՝ նախարարները բավականին հաճախ են հանդիպում: Վստահ եմ, որ այդ հանդիպումները չեն հանգեցնելու լուրջ արդյունքների, այդ հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորմանը վերաբերող համակարգային և խորքային հարցեր չեն քննարկվում տարաձայնությունների պատճառով, բայց միտումը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները որոշ առումով գործում են, որը գուցեև հանդիպումների այս ինտենսիվության արդյունքն է: Կողմերի հայտարարություններում կարմիր թելի նման նկատելի են տարաձայնությունները, համատեղ օրակարգի բացակայությունը. դա ավելի պարզ տեսանելի դարձավ անցյալ տարի դեկտեմբերին կողմերի արած հայտարարություններից, որոնցում երևում էր, որ կողմերը չեն հրաժարվել մաքսիմալիստական ակնկալիքներից՝ համակերպվելով կարգավորման փոխզիջումային տարբերակին»,- մեզ հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով առաջիկայում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ իմաստ չունի քննարկել կարգավորման գործընթացի այս կամ այն փուլը, քանի որ գլոբալ առումով ոչինչ չի փոխվում և չի փոխվելու այս հանդիպումների արդյունքում, կողմերը դա հասկանում են և փորձում են ժամանակ երկարաձգել և է՛լ ավելի ամրապնդել իրենց ռազմական ներուժը:

«Ես այդ միտումն եմ տեսնում, իսկ բանակցությունները երկարաձգում են լարված փուլի և ներկայի միջև ընկած ժամանակահատվածը, ուստի կարևոր չէ, թե ինչ են քննարկում դիվանագետները այսօր, երեկ, վաղը: Այդ ամենը ներկայումս չի կարող միտված լինել կարգավորմանը, քանի որ չկա մեկ կարգավորում բոլոր կողմերի համար, կարգավորումը մի բան է՝ Հայաստանի, Արցախի, և մեկ այլ բան՝ Ադրբեջանի համար: Հաշվի առնելով այն տեսլականը, որ ներկայումս կարգավորմանն ուղղված գործընթաց չկա, մարդասիրական քայլերը ողջունելի են, ինչո՞ւ չիրականացնել նման քայլեր և վշտի մեջ գտնվող մարդկանց վիճակը չթեթևացնել»,- ասել է Խրամչիխինը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս