Բաժիններ՝

«Ամենասարսափելին այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը 100 միլիոն ֆունտով  թանկ է, քան «Լիվերպուլինը»»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Քրաուչը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» կրած պարտությունը «Բարնլիից» (0:2):

«Ամենասարսափելին այն է, որ նրանց կազմը 100 միլիոն ֆունտով թանկ է, քան «Լիվերպուլինը»: Ո՞վ է գնում խաղացողներին: Այժմ նրանք, ամենայն հավանականությամբ, կգնան և մեկ խաղացողի վրա կծախսեն 30-40 միլիոն ֆունտ:

Սա, թերևս, ամենավատ կազմն է 30 տարվա ընթացքում: Նայեք այսօրվա կազմին, ովքեր նստած են պահեստայինների նստարանին, հեշտ է նկատել: Տխուր իրավիճակ:

Այլևս ինքնություն չկա: Հիմա ես չգիտեմ, թե ինչ է նշանակում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ֆուտբոլիստների մեծ մասը, որոնց «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է վերջին հինգ տարիների ընթացքում, հանձնվել է»,- Քրաուչին է մեջբերում BBC Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031