Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ պաշտոնյաների դատապարտող կոչերին ի պատասխան էլի 20 տոկոսից է խոսել

Ադրբեջան ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը պատասխանել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին ու ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, որոնք դատապարտել էին տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու փորձերը՝ ընդգծելով, որ դա վտանգի տակ է դնում տարածաշրջանի անվտանգությունը և փխրուն կայունությունը.

«Տարածաշրջանում ստեղծված փխրուն իրավիճակն առաջին հերթին առաջացել է այն պատճառով, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը և էթնիկ մաքրում իրականացրել: Այսօր հենց Հայաստանի դիրքորոշումն է սպառնում տարածաշրջանի անվտանգությանը: Հայկական բավական ազդեցիկ սփյուռքը սադրիչ հայտարարություններ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ինչն էլ ավելի է խորացնում ողջ տարածաշրջանում եղած ոչ պարզ իրավիճակը», ասել է ազերի պաշտոնյան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս